Կիեւի կենտրոնում, այսօր՝ մարտի 31-ի երեկոյան փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում երեք մարդ է վիրավորվել:
Վիրավորների թվում է Կիեւի քաղաքային վարչակազմի ներկայացուցիչ Բոգդան Դուբասը եւ ինքնապաշտպանության երկու մարտիկներ:
Պարզվել է, որ կրակ բացողը «Աջ սեկտորի» անդամ է եղել, հաղորդում է Censor.net-ը:
Այս տեղեկատվությունը հաստատել է «Աջ սեկտորի» տեղեկատվական բաժնի ղեկավար Բորիսլավ Բերյոզան: Նրա խոսքով՝ միջադեպը կենցաղային բնույթի է եղել, իսկ կրակողը ինքնակամ հանձնվել է իշխանություններին:




























