Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուկրաինական սահմանի մոտ գտնվող զորքերի մասնակի հեռացման մասին, հաղորդում է Deutsche Welle-ն:
Մարտի 31-ի հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Մերկելը քննարկել են «Ուկրաինայում եւ Մերձդնեստրում իրավիճակի կայունացմանն ուղղված հետագա քայլերը», հաղորդել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը(Steffen Seibert):
Իր հերթին Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր այն մասին, որ Պուտինը նշել է Ուկրաինայում սահմանադրական ռեֆորմների անցկացման կարեւորության մասին, որոնք ուղղված են Ուկրաինայի բոլոր շրջանների բնակիչների օրինական շահերի պաշտպանությանը:



























