Բրազիլիայի ոստիկանությունը Սանտուս նավահանգստում մոտ մեկ տարի տեւած հետաքննությունից հետո մոտ 4 տոննա կոկաին է առգրավել եւ կալանավորել 23 մարդու:

Ձերբակալվածների մոտից ագռրավվել է մեծ քանակությամբ զենք, մի քանի ատվոմեքենա եւ արագընթաց մոտորանավակ:

Թմրվաճառները թմրանյութը փաթեթավորել են ճամպրուկներում ու ուսապարկերում, որոնք տեղափոխել են ԵՄ երկրներ, Աֆրիկա եւ Կուբա՝ կոնտեյներ-նավերով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նավատերերը այդ մասին տեղյակ չեն եղել: