Ճապոնիայի կառավարությունն այսօր՝ ապրիլի 1-ին, պաշտոնապես հրաժարվել է զենքի եւ ռազմական տեխնոլոգիաների արտահանումն արգելող իր քաղաքականությունից, որը գործել է մոտ 50 տարի: Փոխարենը երկրի կառավարությունը նոր սկզբունքներ է ընդունել՝ կապված արտասահման սպառազինությունների մատակարարումների հետ:
Հաղորդվում է, որ զենք ու ռազմական տեխնոլոգիաներ չեն արտահանվի այն երկրներ, որոնք գտնվում են ռազմական հակամարտության մեջ կամ ՄԱԿ-ի ԱԽ սահմանափակող պատժամիջոցների ներքո:
Սպառազինություն կարելի է արտահանել միայն այն դեպքերում, երբ դա, ինչպես նշված է նոր սկզբունքներում, «ներդրում է ունենում խաղաղության գործում եւ նպաստում Ճապոնիայի անվտանգության ապահովմանը», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























