Մեծ Բրիտանիայի կառավարությունը պահանջել է հետաքննել եգիպտական «Մահմեդական եղբայրներ» շարժման գործունեությունը՝ ուշադրություն դարձնելով կազմակերպության անդամների հայացնքներին եւ փիլիսոփայությանը:

Կառավարությունում նշել են, որ հարցման նպատակն է պարզել, թե բրիտանական իշխանությունները ինչ քաղաքականություն պետք է իրականացնեն «Մահմեդական եղբայրների» նկատմամբ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ զինվորականները Եգիպտոսում վերցրին իշխանությունը, «Մահմեդական եղբայրները» հայտարարվեցին ահաբեկչական կազմակերպություն: Նրանց մեղադրում են զինված հարձակումների մեջ, մինչդեռ այդ կազմակերպության անդամները հերքում են այդ պնդումները:

Որոշ տվյալներով՝ «Մահմեդական եղբայրները» Լոնդոնն օգտագործում են, որ որպես իրենց միջազգային բազա եւ այստեղ հանդիպումներ են իրականացնում: