Եվրահանձնաժողովը մտադիր է ԵՄ անդամ երկրներից պահանջել ավելացնել քվոտաները օրինական ներգաղթի համար, որպեսզի այդկերպ նվազեցվի ապօրինի ներգաղթյալների թիվը, հաղորդում է գերատեսչության մամուլի քարտուղար Միքելե Չերկոնեն:

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ տարածքում մնալու օրինական միջոցներն այս պահին «շատ սահմանափակ» են, ինչը ստիպում է միգրանտներին ԵՄ տարածք հասնել վտանգելով իրենց կյանքը եւ ապրել ընդհատակում:

Փորձագետները համարում են, որ միգրացիայի հարցը սուր կդառնա Եվրախորհրդարանի ապրիլյան ընտրությունների ժամանակ: Եվրոպացի սոցիոլոգները հաջողություն են կանխատեսում այն կուսակցություններին, որոնք չեն ողջունում միգրացիան դեպի ԵՄ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: