ՀԱՊԿ-ը Ղազախստանում կամ Կենտրոնական Ասիայի այլ պետություններում մտադիր չէ «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ  տեղակայել, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Մեծ հաշվով «Իսկանդերն» այն զենքը չէ, որն անհրաժեշտ է դիմակայելու համար այն մարտահրավերներին, որոնք այսօր սպասում ենք Աֆղանստանից»,- նշել է Բորդյուժան:

Նա նաեւ պատմել է, որ խոսքը չորս հիմնական սպառնալիքների մասին է: «Առաջին՝ այն անկայուն գոտի է: Երկրորդ՝ այդ տարածքում մեծ թվով զինված տարբեր ծայրահեղական խմբավորումների ջոկատներ են,  երրորդ՝ գրոհայիններ պատրաստող ճամբարներ, չորրորդ՝ թմրաշրջանառություն»:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Ղազախստանում կարող են «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ  տեղակայվել: