Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 1-ին, ժամը 08.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թամանյան փողոցի թից 3 հասցեում` Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թամանյան փողոցի թիվ 3 հասցեում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.09-ին, մարվել` 09.12-ին:

Այրվել է շինարարական աղբ (4 քմ):