Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Հայաստանի ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ում նույն նախարարության ներքին աուդիտի վարչության կողմից կատարված աուդիտի արդյունքների հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 196-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. օգոստոսի 3-ից մինչեւ 2014թ. հունվարի 23-ն ընկած ժամանակահատվածում պետական գնումներ կատարելու նպատակով «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ ղեկավարը, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ եւ լինելով իր կողմից կազմակերպված մրցույթների անցկացման կարգը գնահատող հանձնաժողովի նախագահ, չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը` ՊՈԱԿ-ին, ինչպես նաեւ տնտեսվարող սուբյեկտներին պատճառելով խոշոր վնաս:

Կատարվում է նախաքննություն: