Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգում երեխա է ծնվել, որի սիրտը բառացիորեն դուրս է ընկել կրծքից: Հազվադեպ հիվանդության պատճառով այն որովայնի վրա է գտնվում: Առանց բժշկական միջամտության տղան կմահանա, բայց ծնողները վճարելու փող չունեն, նրանք օգնության համար դիմել են իշխանություններին, հայտնում է utro.ru-ն՝ վկայակոչելով Mirror-ը:
Երեխան հիվանդ է հազվադեպ պատահող հիվանդությամբ՝ սրտի էկտոպիա, որը միլիոնից ութ դեպքում է լինում: Ամենից հաճախ այդ հիվանդությունից մահանում են կյանքի առաջին տարում՝ ինֆեկցիաներից եւ թթվածնային քաղցից: Վիրահատությունները երկարացնում են կյանքը, բայց կարճ ժամանակով: Ամենաերկարն ապրել է ամերիկացի Քրիստոֆեր Ուոլը, որը վախճանվել է 34 տարեկանում:




























