Հայաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը, մարտի 31-ին, ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Տոմաշ Պերնիցկիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ փոխնախարար Մանասարյանը գոհունակություն է հայտնել հայ-չեխական հարաբերությունների ներկա մակարդակի կապակցությամբ, ինչի լավագույն վկայությունն է ՀՀ նախագահի՝ Չեխիա կատարած պետական այցը և դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պերնիցկին վստահեցրել է, որ կանի առավելագույնը երկու երկրների համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-չեխական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ: