Երեւանի Նորագավիթ համայնքում գտնվող «CPS» բենզալցակայանի վրա մարտի 31-ին, զինված հարձակում է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դիմակավորված եւ զինված անձը մուտք է գործել բենզալցակայանի սրահ, զենքի սպառնալիքի ներքո պահանջել գումար, սակայն այս ընթացքում միաժամանակ նկատելով պատուհանագոգին դրված մանրադրամները` մի քանի հազար դրամի չափով, հափշտակել է ու դիմել փախուստի:

NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից` նշելով, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվել, կատարվում քննություն: