Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 1-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աթարբեկյան թաղամասում` «Վանատուր» եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Ա.-ին պատկանող «ՌԱՖ» մակնիշի 34 SR 006 համարանիշի ավտոմեքենան: