Երեւանի Շարուրի փողոցի թիվ 30/1 հասցեի դիմաց, մարտի 31-ին, ժամը 20.50-ին, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























