Հիվանդանոցից, մարտի 30-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա Գոռ Թ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ մարտի 29-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շչեդրինի փողոցի թիվ 1/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել Գոռ Թ.-ին եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: