Ուկրաինայի Գերագույն Ռադան ՆԳՆ-ին եւ ՈՒԱԾ-ին պարտավորեցրել է զինաթափել ապօրինի խմբավորումներին: Որոշմանը կողմ է քվեարկել 256 ժողովրդական պատգամավոր:

Որոշման համաձայն, հասարակա-քաղաքական արտակարգ իրավիճակի եւ օտարերկրացիների կողմից սադրանքների հրահրման հետ կապված՝ Գերագույն Ռադան Ուկրաինայի անվտանգության ծառայությանը եւ Ներքին գործերի նախարարությանը պարտավորեցնում է անհապաղ զինաթափել ապօրինի խմբավորումներին, հայտնում է ЛІГА-ն:

Որոշման մեջ հաշվի է առնվել նաեւ պատգամավոր Օլեգ Զարուբինսկիի լրացումը, համաձայն որի զինաթափման ենթակա են նաեւ ապօրինի զենք ունեցող անհատ քաղաքացիները:

Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: