Մարտի 31-ին, ժամը 15.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի ձախ կեսի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 52-ամյա Սամվել Մ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Գորիսի Զինկոմիսարիատի մոտ վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Գորիս քաղաքի Կոմիտասի փողոցի 30 շենքի դիմացի ճանապարհահատվածում` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Արման Յ.-ի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Արման Յ.-ն հրավիրվել է բաժին եւ տվել ինքնախոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունք:



























