Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մարտի 31-ին, ժամը 22.00-ին, Բենիամին գյուղի վարչական տարածքից, թմրանյութ պահելու կասկածանքով, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 27-ամյա Մհեր Մ.-ին եւ ուղեւորներ` 24-ամյա Սանասար Կ.-ին, 32-ամյա Գարիկ Դ.-ին ու 25-ամյա Կարեն Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 450 գ կանեփանման չոր զանգված:

Սանասար Կ.-ն, Գարիկ Դ.-ն ու Կարեն Ղ.-ն հայտարարել են, որ նշված զանգվածը թմրանյութ է, պատկանում է իրենց, այն ձեռք են բերել Բենիամին գյուղի վարչական տարածքից` իրենց օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: