Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի եւ Էրեբունու բաժնի ծառայողները, մարտի 31-ին, ժամը 21.30-ին, Գյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի դիմացից բերման են ենթարկել 33-ամյա Պետրոս Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 21-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 31-ին, ժամը 21.30-ին, Երեւանի Սեբաստիայի նրբանցքի տներից մեկից բերման է ենթարկվել 62-ամյա Գեորգի Գ.-ն, որը մարտի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը/ 1-ին մասի մեղադրանքով:



























