Ոստիկանության Արարատի բաժնում, մարտի 31-ին, ժամը 13.30-ին, 50-ամյա Վարդան Դ.-ից հաղորդում է ստացվել, որ Նոյակերտ գյուղում մի հողամասից գողացել են 25 տնկի:

Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 17.30-ին, Ավշար գյուղից բերման են ենթարկել 18-ամյա Մանուկ Մ.-ին, 18-ամյա Պողոս Պ.-ին եւ 20-ամյա Մաքսիմ Հ.-ին: Նրանք խոստովանել են կատարածը:

Նյութական վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: