Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, թե մարտի 30-ի ընտրություններից հետո ձայների հաշվարկների ժամանակ էլեկտաէնեգիայի անջատումների պատճառը կատու է եղել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը պնդել է, թե ինքը ամենայն լրջությամբ պնդում է, թե ՏԻՄ ընտրություններից հետո ձայների հաշվարկի ժամանակ ինչ-որ կատու է մտել տրանսֆորմատորի մեջ, որի հետեւանքով եղել են էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։

Նա նշել է, թե նման դեպքեր շատ են լինում եւ պետք չէ դա կապել ընտրությունների հետ։

Նշենք, որ Թուրքիայի ՏԻՄ ընտրություններից հետո ձայների հաշվարկի ժամանակ 35 նահանգներում անջատվել է էլեկտրաէնեգիան, որի պատճառով մի շարք վայրերում դադարել են ձայների հաշվարկը, իսկ մյուսներում շարունակել են մոմերի կամ հեռախոսի լույսերի տակ։ Ընդդիմությունը պնդում է, թե լույսերը միտումնավոր են անջատվել՝ խախտումներ իրականացնելու համար։