Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, մարտի 31-ին, ժամը 12.20-ին, հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Գրիգոր Լուսավորիչ փողոցում, եկեղեցու մոտ, զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված վայրում հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 160 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, երկփողանի որսորդական հրացան եւ պայթուցիկ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: