Մարտի 22-ին, ժամը 13.30-ին, 60-ամյա Արամ Ա.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ 2013 թ. նոյեմբերին ոմն Վրեժ Երեւանի Մարգարյան փողոցում գործող սուպերմարկետից իր անձնագրով, ապառիկ կարգով, վերցրել է «Նոութբուք» համակարգիչ, իսկ «Օրանժ» գրասենյակից` բջջային հեռախոս, տիրացել նշված իրերին` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վրեժը 23-ամյա Վրեժ Գ.-ն է:

Մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Վրեժ Գ.-ն ներկայացվել է ոստիկանության քննչական բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է նախաքննություն: