Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Գալստյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Նա ազատվել է աշխատանքից ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով: Տիգրան Գալստյանն այժմ գտնվում է կադրերի ռեզերվում: Առայժմ հայտնի չէ, թե ով կդառնա Շիրակի փոխոստիկանապետ: