Ապրիլի 1-ից վերագործարկվել են մայրաքաղաքում առկա շուրջ 2135 ցայտաղբյուրները:
Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրությունում ասվում է. «Նշենք, որ դեռեւս 2012թ.-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշակված համալիր ծրագրի շրջանակում մայրաքաղաքում մեկնարկեց ցայտաղբյուրների բարեկարգման եւ վերագործարկման ծրագիրը: Երեւանի հավերժության ինքնատիպ այդ խորհրդանիշները բարեկարգելու եւ շահագործելու նպատակով հաշվառվեցին կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները, ինչն էլ հնարավորություն տվեց համալիր բարեկարգման ծրագրի արդյունքում պատշաճ տեսքի բերել տարիներ շարունակ անուշադրության մատնված, ինչպես նաեւ իրենց նպատակային նշանակությունը կորցրած այդ կառույցները:
Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվեցին եւ վերագործարկվեցին մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները: Երեւանի համաչափ զարգացման համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ցայտաղբյուրների համալիր բարեկարգման ծրագրում ներառվեցին նաեւ բակային տարածքները»:


























