ԱՄՆ իշխանությունները փաստացի դադարեցրել են բանակցությունները հարկային տեղեկատվության փոխանակման համաձայնագրի (FATCA) շուրջ, գրում է «Վեդոմոսին»: Թեեւ պաշտոնական աղբյուրներից նման տեղեկություն չի ստացվել, բայց ամերիկացիները ակնհայտորեն դադար են վերցրել բանակցություններում:

FATCA-ի օգնությամբ ԱՄՆ-ը մտադիր է պայքարել հարկերից խուսափողների դեմ, որոնք թաքնվում են օտարերկրյա իրավասության ներքո:

Հուլիսի 1-ից բանկերն ու այլ ֆինանսական կազմակերպություններն աշխարհում պետք է միանան FATCA-ին, հակառակ դեպքում՝ նրանց սպառնում է 30 տոկոսի չափով տուգանք յուրաքանչյուր հաշիվներից: Միջպետական համաձայնագիրը կպարզեցներ FATCA-ի կատարումը ռուսական բանկերի համար: