Թուրքիայի Սիիրթ նահանգի Թիլոյի շրջանում ընտրությունների հաջորդ քաղաքապետի թեկնածուին սպանելու մեղադրանքով ոստիկանները ձերբակալել են իշխող կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Մեհմեդ Մեսութ Մեմդուհօղլուին։

Թուրքական Kanal A կայքի փոխանցմամբ՝ Սիիրթի Թիլոյի շրջանի քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր «Բարգավաճում» կուսակցության կողմից առաջադրված Բեհմեն Այդընի սպանության կազմակերպման մեջ մեղադրանքով ձերբակալվել է ընտրությունների արդյունքներով քաղաքապետ ընտրված իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Մեհմեդ Մեսութ Մեմդուհօղլուին եւ նրա շրջապատից 14 հոգու։

Նշենք, որ մարտի 31-ին, Սիիրթ նահանգի Թիլոյի շրջանում, տան դիմաց սպանվել է «Բարգավաճում» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Բեհմեն Այդընը։