Հայաստանի տարածքում, մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 5 եւ մաքսանենգության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 4, մարմնական վնասվածք հասցնելու` 9, խարդախության` 6, ավազակային հարձակման եւ կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



























