Հոգեբանները սովորաբար գործ ունեն մարդկային հույզերի որոշակի ստանդարտ խմբի հետ, որոնք արտահայտվում են դեմքին՝ երջանկություն, զարմանք, զայրույթ, տխրություն, վախ ու զզվանք: Այժմ գիտնականներն այդ շարքը հասցրել են 21-ի:

Ի հայտ են եկել, օրինակ, այնպիսի հույզեր, ինչպիսիք են «երջանիկ զարմանքը» կամ «վախին խառնված զզվնքը»: «Հույզերի հանրագիտարան» ստեղծելու համար հետազոտողները լուսանկարել են 230 մարդու դեմք: Հույզերի օբյեկտիվ տարաբաժանման համար նրանք կիրառել են Facial Action Coding System (FACS) ավտոմատ անալիզատորը, որը հետեւում է դիմամկանների կրճատմանը, փոխանցում է «Gazeta.ru»-ն:

Համակարգչային մոդելը տարբերակել է 6 պարզ հույզեր՝ 96,9 տոկոս հավանականությամբ ու 15 բարդ՝ 76,9 տոկոս հավանականությամբ: