Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ է նշանակվել փոխգնդապետ Արթուր Հակոբյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Նա զբաղեցնում է Կումայրի բաժնի ոստիկանապետի տեղակալի պաշտոնը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Գալստյանն ազատվել է աշխատանքից եւ գտնվում է կադրերի ռեզերվում:



























