Ռուսաստանի կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիին խոստացել է Ղրիմում հանգստի զեղչ անել: Նա կոչ է արել ռուսաստանցիներին հանգստանալ Ղրիմում:
«Ով չի գնացել ղրիմյան արահետներով, նա չի ապրի սեւաստոպոլյան հայրենասիրության եւ հերոսության զգացումը: Ես խորհուրդ եմ տալիս բոլորին հանգստանալ այստեղ»,-ասել է Զյուգանովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Ինչ վերաբերում է Ժիրինովսկիին, հաշվի առնելով նրա արժանիքները, ուղեգիրը զեղչով կտանք: Թող ավելի լավ է այնտեղ երկար մնա, քան խանգարի մեզ աշխատել Պետական Դումայում»,-ընդգծել է կոմկուսի առաջնորդը:



























