Ռուսաստաից տարիներ կպահանջեն՝ վերադարձնելու Ուկրաինայում իր ազդեցությունը, գրել է The Guardian-ը:
Նյութը կոչվում է «Ուկրաինա. Ինչպես կորցնել երկիրը»: Ըստ ամսագրի՝ երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «անջատեց Ղրիմն Ուկրաինայից, նա նաեւ նպաստեց Ուկրանայի՝ Ռուսաստանից բաժանվելուն, համենայն դեպս, մոտ ապագայում»:
«Ինչ միջազգայի համաձայնագրեր էլ որ հիմա կնքվեն, պատմությունը, ամենայն հավանականությամբ, ցույց կտա՝ Պուտինը շահեց թերակղզին, սակայն կորցրեց երկիրը»,-ասվում է հոդվածում, փոխանցում է «Gazeta.ru»-ն:
Ինչպես հոդվածի հեղինակներն են կարծում, Արեւմուտքը պետք է թույլ տա Ռուսաստանին «մարսել» այն ամենի հետեւանքները, ինչն ինքն արել է: Պարբերականը կարծում է, որ հայտարարություններն այն մասին, որ Ղրիմը կարող է ինքնաբավ դառնա, «պատրանքային» են:



























