Թուրքիայում մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններից հետո ձայների հաշվարկի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառի մասին Էնեգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի բացատրությունը սոցկայքերում մեծ արձագանք է գտել։
Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, թե էլեկտաէներգիայի անջատումների պատճառը եղել է տրանսֆորմատորի մեջ մտած կատուն։ Նա կոչ էր արել այդ դեպքը չկապել ընտրությունների հետ։
Նախարարի այս բացատրությունից հետո բազմաթիվ թուրք օգտատերեր կատուների մասնակցությամբ նկարներ են տեղադրել եւ հեգնել նախարարին։
Նշենք, որ Թուրքիայի ՏԻՄ ընտրություններից հետո ձայների հաշվարկի ժամանակ մոտ 40 նահանգներում անջատվել է էլեկտրաէնեգիան, որի պատճառով մի շարք վայրերում դադարել են ձայների հաշվարկը, իսկ մյուսներում շարունակել են մոմերի կամ հեռախոսի լույսերի տակ։ Ընդդիմությունը պնդում է, թե լույսերը միտումնավոր են անջատվել՝ խախտումներ իրականացնելու համար։


































