Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական նոր, ծավալուն համաձայնագրի ստորագրում է նախապատրաստվում: Թուրքական դիվանագիտական աղբյուրներից haqqin.az-ին հայտնի է դարձել, որ նոր համաձայնագիրը արտաքին ներխուժման դեպքում  երկրների հստակ պարտավորություններ կսահմանի:

Մասնավորապես, եթե Բաքվի եւ Անկարայի միջեւ պաշտպանական բնագավառում նախկին համաձայնությունները  չէին նախատեսում  ռազմական ուղիղ օգնություն, ապա ըստ նոր պայմանավորվածությունների, կողմերը պարտավորվում են հարկ եղած դեպքում օգնություն ցուցաբերել միմյանց:  Այս եւ մի շարք այլ հարցեր քննարկվելու են Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզելի եւ Ադրբեջանի ղեկավարության միջեւ բանակցությունների ընթացքում:

Նույն աղբյուրները հայտնել են, որ եթե նախկինում ՆԱՏՕ-ն Թուրքիային համոզում էր զերծ մնալ Ադրբեջանի հետ նման համաձայնագիր կնքելուց, ապա Ուկրաինայի իրադարձություններից հետո Դաշինքն այդ  պայմանագրի ստորագրման համար կանաչ լույս է վառել: