Հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան հետեւանքով մարտի 30-ից ապրիլի 1-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհների խցանման եւ ավտոմեքենաների արգելափակման 54 դեպք։

Հրշեջ-փրկարարները խցանումներից եւ արգելափակումից դուրս են բերել ընդհանուր առմամբ 193 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տեղափոխվել 521 մարդ։

Ուժեղ քամու եւ ձնաբքի հետեւանքով վնասվել է 4 շինություն` 2-ը Սյունիքում եւ մեկական շինություն Արարատի եւ Շիրակի մարզերում։

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ուժեղ քամու հետեւանքով ծառերի շրջման վերաբերյալ 13 ահազանգ, որից 12-ը Երեւանում, մեկը` Գեղարքունիքի մարզում։ Երեւանում գրանցված 12 ահազանգերից 4-ի դեպքում ծառերը շրջվել են տրանսպորտային միջոցների վրա, 7-ը` ճանապարհներին եւ մեկը շինության վրա։

Մարտի 31-ին ժ.14. 00-ի դրությամբ ՀՀ ամբողջ տարածքում ուժեղ քամու եւ ձնաբքի հետեւանքով հոսանքազրկված համայնքների հոսանքամատակարարումը վերականգնվել է:

Ապրիլի 1-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ են միջպետական նշանա¬կության Սոթք–Քարվաճառ եւ հանրապետական նշանակության Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Դժվարանցանելի է միջհամայնքային 1 ավտոճանապարհ:

Հանրապետության տարածքում` ապրիլի 01-05-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 01-ի ցերեկը, 02-05-ին կբարձրանա 8-10 աստիճանով: