Պրիմորյեում հետաքննում են 41-ամյա կնոջ դաժան սպանությունը: Դեպքը կատարվել է նախօրեին՝ Ուսուրիյսկ քաղաքում: Բնակարանում հայտնաբերվել է կնոջ դիակ՝ բռնի մահվան հետքերով.  վերք պարանոցի հատվածում եւ որովայնի հատվածում մաշկամկանային հյուսվածքի բացակայություն: 

«Տվյալ  փաստով քննչական մարմինները քրեական գործ են հարուցել՝  ՌԴ ՔՕ-ի 105-րդ հոդվածի 1-ին  մասի հատկանիշներով՝ «Սպանություն»», – հայտնել են Պրիմորիեի երկրամասի ՌԴ ՔԿ-ի քննչական վարչությունում, հաղորդում է Vesti.ru-ն:

Կենակցուհու սպանության մեջ կասկածվող տղամարդը մեղայականով ներկայացել է իրավապահներին եւ խոստովանել: 47-ամյա տեղի բնակիչը խոստովանել է, որ կենակցուհուն կասկածել էր հարեւանի հետ կապի մեջ  եւ խանդից կուրացած  մի քանի անգամ դանակահարել:  Այնուհետ  որոշել էր  վրեժխնդիր լինել նաեւ հարեւանից:  «Չարագործը ցանկացել է սպանված կնոջ մարմնով կերակրել հարեւանին: Դեպքի վայրի զննության ընթացքում՝ հայտնաբերվել է եփած մսով տապակ», – նշել են քննչական վարչությունում:

Տվյալ քրեական գործի քննությունը շարունակվում է. նշանակված են դատական փորձաքննություններ, հարցաքննվում են վկաները: