Վարշավայի 41-ամյա բնակիչ Արթուր Մրոզովսկին Ebay-ում սեփական մաշկն է աճուրդի հանել՝ պատված դաջվածքներով , որոնք անելու համար ընդհանուր առմամբ ավելի քան 300 ժամ է պահանջվել, հայտնում է Metro-ն:

 «Եթե դուք ցանկանում եք վերանորոգում կատարել, մտածեք իմ առաջարկի շուրջ: Մարդու մաշկից գորգը հիանալի կնայվի ձեր հյուրասենյակում: Ձեր ընկերները ապշած կմնան:  Դա մոլորակի ամենափափուկ եւ հարթ կաշվի տեսակն է», — գրում է Մրոզովսկին: Տվյալ տեքստին զուգահեռ կա նաեւ կիսամերկ տղամարդու լուսանկար, որոնցում նա  հովազի է նման. նրա ողջ մարմինը դաջվածքներով է պատված: Մրոզովսկին գրում է, որ իր մաշկի հիանալի վիճակում է, քանի որ ինքը բուսակեր է: Տվյալ լոտը ձեռք բերելու համար հավանական  գնորդները պետք է սպասեն, լեհը իր մաշկից պատրաստ է բաժանվել միայն մահվան դեպքում, հաղորդում է Vesti.ru-ն:

Չորս երեխաների հայրը պնդում է, որ  իր մաշկի մակերեսը երկու քմ է կազմում: Առցանց աճուրդն արդեն սկսվել է, իսկ լոտի սկզբնական արժեքն է 27 դոլար: Չնայած նախկինում տղամարդը պնդել էր, որ կբաժանվի իր մաշկից առնվազն 125 հազար դոլարով: