Կենդանաբան, բժիշկ Զոե Կրոմյեն կարծում է, որ մարդու հոտը կարող է խոսել նրա առողջական վիճակի մասին, ուրեմն, այն կարեւոր է ամուսնական զուգընկերոջ ընտրության հարցում, գրում է The Daily Mail-ը: Այդ տեսությունը ստուգելու համար կկազմակերպվի արտասովոր «ծանոթությունների երեկո»:
Մարդկանց կառաջարկվի գնահատել միմյանց հոտերը: Հետազոտողը նշում է, որ բոլորը կարծում են, որ մարդուն սիրահարվելու համար բավական է մեկ անգամ նայել նրան, սակայն այստեղ գործում են տարբեր զգայարաններ: Հոտն ամենակարեւոր ասպեկտներից է: «Ծանոթության երեկոյի» ժամանակ մարդկանց աչքերը կփակեն ու կխնդրեն հոտոտել անծանոթների թեւատակերը: Արդյունքում կընտրվեն դուր եկած մարդիկ: Հարկավոր կլինի նաեւ գնահատել անծանոթի ձայնը՝ առանց տեսնելու: Այս մասին հաղորդում է MedDaily.ru-ն:
Հոտը կարող է շատ բան ասել իմուն համակարգի կարգավիճակի մասին:




























