Ուկրաինայի Գերագույն Ռադայում ապրիլի 1-ին պատգամավորները համաներման մասին օրենք են ընդունել: Այս մասին հայտնել է «Բատկիվշչինայի» մամուլի ծառայությունը:
Ուկրաինական խորհրդարանի ընդունած փաստաթուղթը կվերաբերի քաղաքական կամ ձեռնարկատիրական գործունեության համար կալանավորվածներին: Սպասվում է, որ ընդունված օրենքի շրջանակում 26 հազար կալանավոր կազատվի:
Ռադայում հայտարարել են, որ Ուկրաինայում վերջին 4 տարում համաներում չի եղել: Բացի այդ, ուկրաինական օրենսդրությունը հարկավոր է փոխել, որպեսզի կալանավորները պատժաչափը կրեն եվրոպական կոնվենցիային եւ ստանդարտներին համապատասխան, հայտնում է «ՎԵՍՏԻՈՒԱ»-ն:




























