Թուրքիայում մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների կեղծման դեմ Անկարայում փողոց դուրս եկած քաղաքացիների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մայրաքաղաքում ընտրությունների արդյունքները ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության թեկնածու Մանսուր Յավաշի կողմից բողոքարկվելուց հետո հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դեմ ինչպես նաեւ բողոքի ակցիաներ կազմակերպել։
Ոստիկանությունը հավաքվածներին զգուշացրել է ցրվել, սակայն բացասական պատասխան ստանալուց հետո անցել գործողությունների՝ օգտագործելով ջրցան մեքենաներ։
Նշենք, որ, ոչ պաշտոնական տվյալներով Անկարայում չնչին տարբերությամբ քաղաքապետ է դարձել իշխող կուսակցության թեկնածուն, սակայն ընդդիմադիր թեկնածուն պնդել է, որ կեղծիքներ կան եւ ձայների վերահաշվարկ է պահանջել։
Տեսանյութը՝ այստեղ



























