Օրական մոտ 7 չափաբաժին միրգ օգտագործելը կօգնի ամրապնդել իմունիտետն ու կանխել քաղցկեղի ու այլ հիվանդությունների զարգացումը: Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները:
Հետազոտողները կարծում են, որ օգտագործվող սնունդի ու առողջության, ինչպես նաեւ կյանքի տեւողության միջեւ կապ կա: Հայտնի է դարձել, որ ավելի երկար են ապրում այն մարդիկ, որոնք գերադասում են միրգ, այլ ոչ թե մսեղեն կամ բարձր կալորիականությամբ սնունդ, փոխանցում է «ԵվրոՍՄԻ»-ն:




























