Ղրիմի թաթարների մեջլիսը ՂԻՀ իշխանական մարմինների հետ համագործակցելու որոշում է կայացրել: Այս մասին հայտարարել է մեջլիսի առաջնորդ Ռեֆաթ Չուբարովը՝ Սիմֆերոպոլում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Այսօր կայացել է մեջլիսի երկրորդ նիստը, որի ընթացքում դիտարկվել է Ղրիմի իշխանությունների հետ հետագա համագործակցության հարցը: Նախորդ նիստի ժամանակ մեջլիսի անդամների կարծիքները բաժանվել էին, հաղորդում է «Ղրիմինֆորմը»:
«Այժմ որոշում ենք կայացրել համագործակցել Ղրիմի ներկայիս իշխանությունների հետ»,-ընդգծել է Չուբարովը:




























