Գերմանիայում երկրից արտաքսվող փախստականը Lufthansa ավիաընկերության օդանավում դեբոշ է սարքել՝ վիրավորելով ուղեկցորդուհուն: Այս մասին հաղորդում է Spiegel Online պորտալը:

Օդանավը, որում տեղի էր ունեցել սկանդալը, թռչում էր Մյունխենից Բուդապեշտ: Թռիչքից անմիջապես հետո տղամարդը , որը նախկինում ապարդյուն կերպով փորձում էր ապաստան ստանալ Գերմանիայում, սկսել է սպառնալ ուղեւորներին ու ուղեկցորդուհուն պատանդ է վերցրել, հաղորդում է « Gazeta.ru»-ն:

Անձնակազմը որոշում է կայացրել հետ վերադառնալ Մյունխեն: Վայրէջքից հետո ուղեւորները տարհանվել են: Օրինազանցին ոստիկանները ձերբակալել են, իսկ ոուղեկցորդուհին ձեռքի թեթեւ վնասվածք է ստացել: