Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները կողմ են քվեարկել համաներման մասին օրենքին: Այս մասին հայտարարել է «Բատկիվշչինա» խմբակցության նախագահի պաշտոնակատար Սերգեյ Սոբոլեւը, փոխանցում է ՈւՆՆ-ը:
Նա նաեւ հաղորդել է, որ այսօր ընդունված օրենքը կվերաբերի մոտ 26 հազար բանտարկյալների, որոնք դատապարտվել են աննշան հանցանքների համար:
Ըստ նրա՝ Ուկրաինայում մոտ չորս տարի համաներում չի հայտարարվել:
Ընդունվել է նաեւ օրենք, որի համաձայն պատիժ կրելը պետք է տեղի ունենալ եվրոպական կոնվենցիաների ու ստանդարտների համաձայն:
Սոբոլեւը հայտարարել է, որ հունիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում անցացվելու են զորավարժություններ:




























