Կանադայի Ատլանտյան ափին ուժեղ ձնաբուք ու սառցե անձրեւներ են, որոնք փոթորկալից քամով են ուղեկցվում: Աղետի հարվածին են ենթարկվում չորս նահանգներ՝ Նոր Շոտլանդիան, Նյուֆանունդլենդը, Լաբրադորը, Արքյազն Էդուրարդի կղզին ու Նյու Բրաունսուիքը:

Այդ շրջաններում փակ են մանկական ուսումնական հաստատությունները, տեղի օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել հարյուրավոր ավաչվերթեր: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ներկայումս առանց էլեկտրականության են մնացել 23 հազար բնակիչներ:

Սպասվում է, որ առաջիկայում եղանակային պայմանները կլավանան: