Ֆրանսիահայ վերլուծաբան, հետազոտող, լուսանկարիչ, Փոքր Ասիայի եւ Կովկասի հարցերով փորձագետ Ժան Վարուժանը խիստ բովանդակությամբ բաց նամակ է ուղղել Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսին կապված Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Իր բլոգում նա գրել է. «Խոստովանելով՝ որ աշխարհաքաղաքական ու դիվանագիտական դաշտ է, որտեղ ընթացող խաղի կանոնները միշտ չէ, որ հասկանալի են հասարակ մարդկանց, որտեղ տեղ չունի բարոյականությունը, որտեղ հեշտությամբ կիրառվում են երկակի չափանիշներ, այնուամենայնիվ, դժվար է որոշ փաստեր ընդունել: Հենց այդպես դուք ձեւացնում եք, թե պայքարում եք «Ալ-Քաիդայի» դեմ Աֆրիկայում, միեւնույն ժամանակ աջակցում են Սիրիայի բարբարոսներին, որտեղ վերջերս օտարերկրացի ահաբեկիչները հարձակվել են սահմանակից Քեսաբ քաղաքի վրա, որի բնակիչները մեծամասամբ հայեր են… Այդ գազանները ներխուժել են Սիրիա «ձեր ընկեր Ահմեդի երկիր» Թուրքիայի օգնությամբ եւ նրա ռազմական հովանու ներքո»:
Վերլուծաբանը նշել է, որ Քեսաբը խորհրդանշական բնույթ ունի հայերի համար: «Այդ «գյուղը» գտնվում է Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին, յուրահատուկ է նրանով, որ այնտեղ հիմա բնակվում են հիմնականում քրիստոնյաներ՝ Թուրքիայի կողմից հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից փրկված հայեր: Բայց մոռացա… Ձեր կարծիքով՝ հայերի ցեղասպանությունը պետք է չակերտներում լինի, ինչպես որ արեցիք 2012թ.-ի հուլիսի 17-ին Ազգային ժողովում արտաքին գործերի հանձնաժողովում: Ինչպես որ վարվում են մարդկության դեմ հանցագործության ժխտողները»,- ընդգծել է նա:
Նամաի վերջում Ժան Վարուժանը հայտարարել է, որ Լորան Ֆաբիուսն իրավունք չունի գլխավորել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:



























