Փրկարար ծառայությունը ապրիլի 1-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Հերացի փողոցի 16 շենքի պատշգամբից քարեր են պոկվում եւ թափվում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թիվ 16 շենքի 2-րդ եւ 3-րդ հարկերի բնակարանների շքապատշգամբներից պոկվել են արտաքին երեսպատման բեկորներ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: