«Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշը պաշտոնապես դարձել է Ուկրաինայի նախագահի թեկնածու: ԿԸՀ-ն այդ որոշումն ընդունել է միայն երկրորդ փորձից:

Սկզբում հանձնաժողովի անդամները կասկածել են՝ արդյոք Յարոշն անձամբ է մուծել 2,5 մլն գրվեն ընտրագրավտ, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը: Երբ մեկ ժամ անց «Օշադբանկից» հաստատում են ստացել, կայացել է քվեարկությունը:

«ԿԸՀ բոլոր անդամները միաձայն կողմ են քվեարկել այդ որոշմանը: Յարոշը գրանցվել է որպես նախագահի թեկնածու»,- ասել է ԿԸՀ մամուլի քարտուղար Կոնստանտին Խիվրենկոն:

Ասպիսով, ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է 21 թեկնածու: Մարտի 31-ին ԿԸՀ-ն ավարտել էր փաստաթղթերի ընդունումը: