ՆԱՏՕ-ն դադարեցնում է գործնական քաղաքացիական եւ ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ եւ խոստանում է օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ասվում է հայտարարության մեջ, որ ընդունվել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների՝ ապրիլի 1-ին կայացած հանդիպմանը:
«Մեր քաղաքական երկխոսությունը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում շարունակվում է, անհրաժեշտության դեպքում, դեսպանների մակարդակով եւ բարձր, թույլ տալով մտքեր փոխանակել, առաջին հերթին այդ ճգնաժամի կապակցությամբ»,- ասվում է ՆԱՏՕ ԱԳՆԽ հայտարարության մեջ:
ՆԱՏՕ-ի տվյալ որոշումը պարզաբանել են, որ Մոսկվան խախտում է միջազգային օրենսդրությունը եւ Ղրիմը զավթելու նրա փորձերն «ապօրինի են», հաղորդումէ ՈՒՆԻԱՆ-ը:




























