Ուկրաինայում ձերբակալել են Հարկային ակադեմիայի նախկին ղեկավար Պյոտր Մելնիկին: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

«Ձերբակալել են «հարկային ռեկտոր» Մելնիկին: Հիշո՞ւմ եք, Յանուկովիչի օրոք փախել էր տնային կալանքից: Լոնդոնից վերադառնալիս: Վախենում եմ, որ նա նախկին ռեժիմի զոհի նման չէ: Գործում ենք օրինական գործընթացին համաձայն»,- գրել է Ավակովը:

Նա նաեւ հաղորդել է, որ «Օդեսայում արդեն ձերբակալել են տնտեսական դատարանի դատավորի 500 000 գրիվնան ձեռքին»: «Պայքար կաշառակերության դեմ»,- գրել է Ավակովը:

Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան», Հարկային ծառայության ազգային համալսարանի նախկին ռեկտորը ձերբակալվել էր հուլիսի 27-ին երկու ուկրաինացիներից 40 000 եւ 80 000 գրիվնայի չափով կաշառք վերցնելու համար:

Օգոստոսի 1-ին Կիեւի Պեչորյան շրջանային դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց տնային կալանքը: Օգոստոսի 9-ին հայտնի դարձավ, որ Մելնիկը փախել է տնային կալանքից, սեպտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Քալիֆորնիայի Սան-Մարկոս քաղաքում է: